Jump to content

Կարապետ Դավիթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Դավիթյան
Ծնվել է1953
Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մասնագիտությունթմբկահար
Գործիքներհարվածային համակարգ

Կարապետ Դավիթյան (մակեդոներեն՝ Гарабет Тавитјан, 1953, Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Կարո, հայկական ծագումով հյուսիսային մակեդոնացի թմբկահար է, ով եղել է «Լեբ ի Սոլ» (մակեդոներեն՝ Leb i sol) ռոք խմբի անդամ[1]։ Դավիթյանը համարվում է մակեդոնացի ամենահայտնի թմբկահարը։ Մասնակցել է ավելի քան 1200 համերգի[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապետ Դավիթյանը ծնվել է 1953 թվականին Սկոպիեում։ Նա սկսել է թմբուկ նվագել 12 տարեկանում։ Նվագել է Հարավսլավիայի գրեթե բոլոր կարևոր խմբերում։ 1976 թվականին Դավիթյանը դարձավ մակեդոնական մեծագույն «Լեբ ի Սոլ» ռոք խմբի անդամ։ Նա թմբուկ ու հարվածային գործիքներ է նվագել և նաև երաժշտություն է հորինել «Լեբ ի Սոլ»-ի բազմաթիվ ալբոմների համար[1]։

1990 թվականին Դավիթյանը հիմնել է «Պարամեցիում» խումբը, որի հետ նվագում է մինչ օրս։ Իր երկարամյա երաժշտական գործունեության ընթացքում Դավիթյանը երաժշտություն է ստեղծել նաև բալետի և թատերական ներկայացումների համար, ինչի համար արժանացել է մի շարք մրցանակներիորոնցից ամենահեղինակավորը «Մշտական արժեքներ» մրցանակն է[1]։

Դավիթյանը հայտնի է, որպես գործիքավորող, նա համագործակցում է ինչպես իր երկրի, այնպես էլ արտերկրի ամենանշանավոր երաժիշտների հետ[1]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гаро и Парамециум Live (МКП, МРТВ 1995)
  • Live (SJF Records 1995)
  • Гарабет Тавитијан (Gemini 2 1996)
  • А бре, Македонче (Matav 2001)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Garabet Tavitjan - Music of Armenia». Musicofarmenia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  2. «Famous people from Skopje: Garabet Tavitjan - Garo». VisitSkopje. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]